|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսին, որն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, երեկ Բրազիլիայի իշխանությունները վտարել են իրենց երկրից:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Գեյթսն իր ընկերների եւ ընտանիքի հետ նավով շրջելիս է եղել Ամազոնիա նահանգի Ռիու Նեգրու գետով: Պատճառը եղել է այն, որ նավի անձնակազմն աշխատանքի թույլտվություն չի ունեցել:
Գեյթսը ձերբակալվել է 12 ժամով` մարդկանց ապօրինաբար աշխատեցնելու համար, թեեւ նրա փաստաթղթերը նորմալ են եղել: Նրան ազատ են արձակել այն պայմանով, որ երեք ժամվա ընթացքում կլքի երկիրը: