|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանի տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ծանոթացել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի կողմից Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման ծրագրի ընթացքին, ինչպես նաեւ այցելել Արտաշարի վերականգնվող պոմպակայանի շինհրապարակ:
Ինչպես «Երկիր»-ին հայտնեցին նախարարության հասարակայունթյան հետ կապերի բաժնից հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման ծրագրով հորատվում են նոր խորքային հորեր, վերականգնվում է ներտնտեսային ցանցը, ինչպես նաեւ իրականացվում են կոլեկտորների, ջրհավաքների եւ չորացուցիչների մաքրման եւ խորացման, արտեզյան հորերի վերականգնման եւ այլ աշխատանքներ:
Փոխվարչապետին է ներկայացվել նաեւ ծրագրի երկրորդ փաթեթի ընթացքը եւ նշվել է, որ աշխատանքների հիմնական մասը կատարված է, ծրագիրը կավարտվի օգոստոսի վերջին:
Ակնկալվում է, որ դրենաժային համակարգի վերականգնման արդյունքում կավելանան ոռոգելի հողատարածքները, կկարգավորվի ստորգետնյա ջրերի մակարդակը, կնվազի բնակավայրերի ջրածածկման վտանգը:
Նախատեսված է նաեւ, որ ամբողջությամբ վերականգնված ու վերազինված` Արտաշատի պոմպակայանը շահագործման կհանձնվի մինչեւ օգոստոսի կեսերը: