|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Եթե Մոսկվայում ձեռք բերված դրական միտումները շարունակվեն` Կազանում կողմերին կհաջողվի առաջընթաց արձանագրել: Այդ մասին այսօր` Շվեդիայի արտգործնախարար Կարլ բիլդտի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` հիշեցնելով կատամարտող կողմերի արտգործնախարարների մոսկովյան հանդիպումից հետո արված հայտարարությունը:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորությանը` նախարարը հիշեցրեց դովիլյան հայտարարությանը, որով կոչ էր արվում հակամարտող կողմերի հասարակություններին պատրաստել խաղաղության:
«Դովիլի հայտարարություններից հետո շարունակում են ռազմատենչ հայտարարություններ հնչել: Ադրբեջանցի պաշտոնյաները խոսում են խնդրի կարգավորման վերջին շանսի մասին, իսկ ի՞նչն է խանգարում նրանց օգտագործել այդ շանսը»,- ասաց Նալբանդյանը:
Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը, իր հերթին, նշեց, որ իրենց համար էլ Ղարաբաղյան խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի եւ հուսով է, որ կողմերին կհաջողվի համաձայնության գալ եւ հասնել փոխզիջման: