|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
BRICS-ի առաջիկա գագաթնաժողովը, որը կանցկացվի Կազանում, կդառնա համաշխարհային օրակարգի գլխավոր իրադարձություններից մեկը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։
Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ նախագահը ամբողջ շաբաթ կնախապատրաստվի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։
«Սա կլինի միջազգային օրակարգի գլխավոր իրադարձություններից մեկը՝ գլոբալ՝ հաշվի առնելով մասնակիցների կազմը», - ասել է Պեսկովը։
BRICS-ի գագաթնաժողովը կանցկացվի Կազանում 2024 թվականի հոկտեմբերի 22-24-ը։