|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ողջունել է ԱՄՆ-Իրան համաձայնագիրն՝ ուղղված Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցմանը՝ նշելով, որ Հորմուզի նեղուցի նախատեսված վերաբացումը կլինի «մեծ քայլ առաջ»։ Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների համաժողովից առաջ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: Մամուլի ասուլիսի տեսանյութը տարածել է The Guardian պարբերականը։
«Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերականգնումը կլինի մեծ քայլ առաջ, և ես գիտեմ, որ Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության գլխավորած նախաձեռնության միջոցով շատ դաշնակիցներ պատրաստ են աջակցել», - ասել է Ռյուտեն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի գործողություններն՝ ուղղված Իրանի միջուկային զենքի սպառնալիքը կանխելուն և նրա բալիստիկ հրթիռների կարողությունը թուլացնելուն, բարելավում են բոլորի անվտանգությունը։
«Եվ նախագահ Թրամփի կողմից կնքված գործարքը հնարավորություն է ստեղծել ապահովելու, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի», - նշել է նա։