| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հանրապետության տոնի կապակցությամբ իր ուղերձում երկրի նախագահը խոսում է «ազատ եւ պաշտպանված» քաղաքացիներունենալու անհրաժեշտության մասին եւ ընդհանրացնում. եթե մարդն իր հայրենիքում լիակատար ազատություն եւ իրավունքներչունի, ումի՞ց կամ ի՞նչ պետք է պաշտպանի: Տրամաբանությունը, իհարկե, անխոցելի է: Սակայն ազատ քաղաքացին սոսկ ուղերձներովչի «ստեղծվում»:
Հայրենիքը պաշտպանելու մոտիվացիա ունենալու համար իսկական քաղաքացին նախ վստահ է լինում, որ չի ծառայում արտոնյալներիզավակների փոխարեն, որ իրեն չեն նվաստացնելու սեփական երկրի բանակում: Լիակատար ազատություն ունենալու գրավականըազատ եւ հավասար ինքնադրսեւորման հնարավորություններ ունենալն է: Սեփական երկրի դատարանում իր իրավունքներըպաշտպանելու կարողությունն ու վստահությունն է, ընտրական իրավունքի լիարժեք գործարկումն ու քաղաքացու քվեի հարգումն ուճանաչումը:
Ազատ երկրում սեփական քաղաքացիներին հարստահարողները տեղ չեն ունենում, հանցագործներից շատերն անպատիժ չեն մնումու տանիքներ չեն ունենում, արհեստական մոնոպոլիաներ չեն ստեղծվում ու տնտեսական, բիզնես միջավայրը մի քանիսի կողմիցանկաշկանդ չի ուզուրպացվում:
Տարիներ շարունակ անհատին ոչ թե քաղաքացու, այլ հպատակի, իր ձայնը, խիղճը, արժանապատվությունը վաճառողի, անզորի ուխեղճի հոգեբանություն է ներարկվել: Եվ սա փոխելու համար պետության կողմից հավատ ներշնչող, հետեւողական քայլեր են պետք: Առանց դրանց գեղեցիկ գաղափարները վերածվում են պարզ պոպուլիզմի: