|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Հունիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։55-ի սահմաններում Լեփսուսի փողոցում, թիվ 10 շենքի մոտ, Երևանի բնակիչ 45-ամյա Հայկ Բ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «BMW» մակնիշի, «Nissan» մակնիշի, «Mazda» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Աղբյուրի տեղեկություններով՝ Հայկ Բ․-ն տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած):