|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.25 |
| EUR | ⚊ | € 422.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.4889 |
| GBP | ⚊ | £ 493.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.83 |
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունիսի 23-25-ը պաշտոնական այցով կլինի Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում և Բահրեյնում։ Այցի ընթացքում նա կքննարկի տարածաշրջանի համար առաջնահերթ մի շարք հարցեր, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Բանակցությունների օրակարգում ներառված են ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի թեման, Հորմուզի նեղուցում ազատ և անվտանգ նավագնացության վերականգնման ուղղությամբ իրականացվող ջանքերը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության ապահովման հարցերը։
Բահրեյնում Ռուբիոն նախատեսում է հանդիպել նաև Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամների հետ։