Միասին կարող ենք
կարևոր
478 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-23 18:56
Հասարակություն

Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Բյուրեղավանում

Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Բյուրեղավանում

Արդեն 20 օր է, որ Բյուրեղավան քաղաքի գլխավոր փողոցներից մեկում՝ Զորավար Անդրանիկի փողոցում, տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ, ու ըստ բնակիչների՝ կա վտանգ, որ հնարավոր է համաճարակ առաջանա, հաղորդում է Shamshyan.com–ը։

Կայքի հետ զրույցում բնակիչները զայրացած նշել են. «15 օրից ավելի է զանգահարում ենք քաղաքապետարան, «Վեոլիա ջուր», 15 օր է՝ նույն պատասխանն ենք ստանում՝ «խնդրից տեղյակ ենք»։ Բա որ խնդրից տեղյակ եք, ինչի՞ եք թողնում, որ այս գարշահոտը, այս հակասանիտարական վիճակը, այս խոլերան օր օրի զարգանա։ Բնակիչների 90 տոկոսը կանոնավոր վճարում է, փոխարենը ստանում ենք շատ վատ սպասարկում։

Եթե առաջիկա օրերին խնդիրը չվերացվի, ամենակտրուկ միջոցների ենք դիմելու»։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Բյուրեղավան քաղաքը ցնցվեց հարյուրավոր բնակիչների թունավորումներից, ինչից հետո «Վեոլիա ջուրը» փորձում էր հանրությանը ապացուցել, թե թունավորումը ջրի հետ կապ չունի։  Օրեր անց փորձաքննությամբ ապացուցվեց, որ բնակիչները ճիշտ էին ու թունավորումը եղել էր ջրից։