կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-01 04:41
Առանց Կատեգորիա

Հանրահավաքը ցրելը կոպիտ սխալ էր

Հանրահավաքը ցրելը կոպիտ սխալ էր

Մայիսի 26-ին Թբիլիսիում տեղի ունեցած չարտոնված հանրահավաքը ցրելը իշխանությունների կոպիտ սխալն էր. գնահատել է Վրաստանի նախկին նախագահ Էդուրադ Շեւարդնաձեն «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում:

«Մարդկանց ջրցաններով ցրելու համար խելք պետք չէ։ Նա (Սահակաշվիլին) պետք է գնար նրանց մոտ, զրուցեր, պարզեր իրավիճակը, հանգստացներ, նույնիսկ եթե ոչինչ չստացվեր։ Բայց Սահակաշվիլին չէր էլ պատրաստվում բանակցել ընդդիմության հետ։ Եվ սա առաջին անգամը չէ: Դեպքեր են եղել, երբ նա պարտավոր էր ժողովրդի մոտ գնալ, բայց չի գնացել»,- ասել է Շեւարդնաձեն:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, Վրաստանի նախկին նախագահը, խոսելով ընդդիմության մասին, ասել է, թե վրացական ընդդիմությունն այնպիսին է, ինչպես մյուս երկրներում. «Կան շատ խելացի, փորձառու մարդիկ, կան եւ այնպիսիները, որոնք լրիվ պատահական են հայտնվել քաղաքականության մեջ»: