Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական Известия պարբերականում հրապարակած հոդվածում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը:
Նա նշել է, որ Հայաստանը, լինելով ԼՂՀ-ի բնակչության անվտանգության երաշխավորը, շարունակում է հետևողական ու կառուցողական ջանքեր գործադրել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակներ գտնելու համար:
Սարգսյանը նշել է, որ 2016-ի ապրիլին Ադրբեջանի իրականացրած նոր ագրեսիան էական վնաս հասցրեց բանակցային գործընթացին, իսկ 2017-ի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը շփման գծում արձանագրված իրավիճակի սրումը ցույց տվեց, թե որքան հրատապ է շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմի վերահսկմանն ուղղված հետաքննության մեխանիզմների ներդրման մասին համաձայնագիրը:
«Բաքվում մեր հակագործընկերները պետք է հասկանան, որ Հայաստանն ու համանախագահ պետությունները խոսում են մի լեզվով` քաղաքակիրթ աշխարհում բանակցություններին այլընտրանք չկա, պատերազմը խնդիրների լուծման տարբերակ չէ, և միայն երկխոսության, այլ ոչ վերջնագրերի միջոցով է հնարավոր հասնել խաղաղության: Մենք ելնում ենք դրանից, որ ժողովրդի սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը ժամանակակից աշխարհակարգի անբաժան մասն է: Եվ հենց դրա հիման վրա պետք է լուծվի ԼՂ հակամարտությունը»,- նշել է ՀՀ նախագահը: