կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-11 14:40
Քաղաքական

Արդեն մարդկանց հետ խոսում են ձերբակալել-կալանավորելու լեզվով, սա՞ է նորմալը․ Արամ Վարդևանյան

Վերջին օրերին իշխանության ներկայացուցիչները սկսել են սլաքներն ուղղել դեպի ընդդիմությունը՝ նման կերպով փորձելով իրենց պատասխանատվությունից խուսափել․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Մենք ՍԴ դիմել ենք առողջապահության նախարարի հայտնի հրամանի մասով, որ սոցիալ-տնտեսական այն պայմանները, որոնք ունենք հիմա,  չեն ենթադրում  նման տեսակի անհամաչափ ծախսային բեռ մեր հայրենակիցների վրա։ Խնդիրն այն է, որ այդ թեստերն անում են մարդկանց հաշվին, սա նորմալ չէ»,- ասաց նա։