Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի` Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու որոշումը կարևորվում է Եվրամիության կողմից, քանի որ նրանք քաջ գիտակցում են, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա Մաքսային միություն մտնելու համար ճնշումների գործադրումն ուղղված է նաև Ուկրաինայի և Մոլդովայի դեմ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Ըստ նրա` եթե այս երեք պետություններն էլ տեղի տան Ռուսաստանի ճնշումներին և հրաժարվեն համաձայնագիրը ստորագրելուց, ապա կտապալվի Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրը:
Ըստ պատգամավորի` դրսում Հայաստանի իշխանությունների հետ սպառնալիքի և պարտադրանքի լեզվով խոսում են վերջինիս` ոչ լեգիտիմ լինելու պատճառով: «Ոչ լեգիտիմ իշխանություններն այս կամ այն հարցում չունեն հասարակության աջակցությունը, հետևաբար, նրանք արտերկրում չեն կարող ներկայացնել իրենց հասարակության շահերն ու դիրքորոշումը և որոշումներ կայացնելիս դրանցով առաջնորդվել»,- ասաց Արզումանյանը և հավելեց, որ սեփական իշխանությունը պահելու համար նրանք պատրաստ են ցանկացած զիջումների:
Ըստ բանախոսի` երեք և կես տարի հայկական դիվանագիտական կորպուսը մեծ ջանքեր է գործադրել ասոցացմանը միանալու հնարավորություն ձեռք բերելու համար, և առանց դիվանագետների և հասարակության չի կարելի կայացնել նման որոշումներ: «Սա գործընթաց է, որում պետք է ներգրավել նաև հասարակությանը»,- ասաց նա: