|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Փաստաբան Արա Ղազարյանը իր մտահոգությունն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջանի Բուքիքիոյի հայտարարության վերաբերյալ:
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Ժողովրդավարական մշակույթը և ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք...»
Մեր հետ արդեն այս լեզվով են խոսում․․․
Մնաց ԵԽԽՎ օրակարգում արտահերթ ընդգրվկելը ․․․»,- գրել է նա:
Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջանի Բուքիքիոն հայտարարությամբ էր հանդես եկել՝ մտահոգություն հայտնելով Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող բաց առճակատման առնչությամբ:
Նա ասել էր, որ Հայաստանում բոլոր կողմերը պետք է զսպվածություն, փոխադարձ հարգանք եւ կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն դրսեւորեն։