կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-29 02:05
Սպորտ

Եզրափակիչից առաջ

Եզրափակիչից առաջ

Այսօր Երևանի ժամանակով 23:45 կմեկնարկի ֆուտբոլային մրցաշրջանի` թերևս ամենակարևոր հանդիպումը:

Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի հիասքանչ «Ուեմբլի» մարզադաշտում միմյանց հետ կմրցեն կատալոնական «Բարսելոնան» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Ուեմբլի» մարզադաշտը տեղավորում է շուրջ 90.000 հանդիսական և համարվում է աշխարհի ամենաթանկ սպորտային կառույցը: «Ուեմբլիում» սեփական հարկի խաղերն է անցկացնում ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականը, ինչպես նաև այս մարզադաշտում են անցկացվում ֆուտբոլի Անգլիայի գավաթի եզրափակիչ հանդիպումները:

Մասմագետների կարծիքով` այս տարի` ուժերն են չափում վերջին 5 տարիների ուժեղագույն թիմերը: Եվ իրոք, ֆուտբոլասերները լավ են հասկանում, որ 2009 թվականի եզրափակիչից հետո երկու թիմերն ել զգալիորեն հզորացել են:

Կօգնի արդյոք «Մանչեսթերին» սեփական երկրում հանդես գալու գործոնը: Այս փաստը մի կողմից կարող է օգնել Ֆերգյուսոնի սաներին, իսկ մյուսից ընդհակառակը` խանգարել: Առաջին դեպքում ինչպես ասում են սեփական պատերը օգնում են, իսկ երկրորդում` սեփական պատերը վանկարկում են` հաղթանակ ...

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան» առաջին անգամ ՉԼ-ի եզրափակիչում հանդիպել են 1991 թվականին, այն ժամանակ ՉԼ-ն կոչվում էր Գավաթակիրների գավաթ, այդ հաղթանակ են տարել մանխունիացիները` 2-1 հաշվով:

Իսկ վերջին անգամ թիմերը հանդիպել են Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում 2009-ին. Էտո'Օն և Մեսսին հաղթանակ պարգևեցին «Բարսային»: