Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստորեն, ոչ միայն գյուղացիների հետ կնքած պայմանագրերը չեն ազդում մեր որոշ վերամշակողների վրա, անգամ` նախագահի հանձնարարականը:
Ինչպես «Երկիր»-ին հայտնեցին գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունից, մայիսի 27-ի դրությամբ` գյուղացիներին մթերման պարտք ունեն 3 ընկերություններ, որոնցից «Արենի գինու» գործարան ՓԲԸ-ի պարտքը կազմում է 1.5, «Արփա Ալկո» ՍՊԸ-ինը` 2 մլն դրամ: «Գրեյթ Վելլի» Հ/Ձ ՍՊԸ-ի պարտքը 36 մլն դրամ է:
Առաջին երկու ձեռնարկությունների ղեկավարները մինչեւ հունիսի 15-ը պարտքերը մարելու խոստում են տվել, իսկ «Գրեյթ Վելլին» մինչեւ հունիսի 10-ը: Նշենք, որ վերջին ընկերությունը պատկանում է ԱԺ գործարար պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին:
Գուցե մինչեւ 2 միլիոն եվրո արժողությամբ առանձնատնով, Փարիզի հարուստ մարդկանց կողքին իր տեղը փնտրող պատգամավորը 70 հազար եվրո չունի՞ գյուղացիներին վճարելու համար: Ըմբռնումով ենք մոտենում, բայց ահա այն գյուղացիները, ովքեր ձմեռը կիսաքաղց ու մրսած են անցկացրել, անհամբեր սպասելով Հայաստանում ու Ֆրանսիայում ու էլ չգիտես՝ թե ուր դղյակներ գնած պատգամավորից իրենց չնչին գումարների վերադարձին, հաստատ չեն կարող որեւէ արդարացում ընկալել:
Տիգրան Արզաքանցյանն իր պատգամավորական «համեստ» աշխատավարձը ստանում է մեր վճարած հարկերի հաշվին, չի կատարում օրենքով սահմանված իր պարտավորությունները` բացակայելով ԱԺ նիստերի ավելի քան 80 տոկոսից: Իհարկե, ո՞վ կցանկանար փարիզյան վիլլայից կտրվել, գալ ընչազուրկ Հայաստան, որտեղ ամեն քայլափոխի հիշեցնելու են իր անթույլատրելի վարքի ու պարտքերի մասին:
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։