Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2006թ. «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» օրենքն ընդունելիս գործադիր իշխանության ներկայացուցիչները մեծ խանդավառությամբ հավաստիացնում էին, թե այն հեղափոխություն է լինելու կոռուպցիայի դեմ պայքարում: 5 տարի է՝ այս օրենքը գործում է, սակայն դրա միակ «արդյունքն» այն է, որ պաշտոնյաները հայտարարագրերը պարտաճանաչորեն լրացնում են, ուղարկում պետեկամուտների կոմիտե, իսկ վերջինս էլ դրանք… պարտաճանաչորեն դարսում է դարակներում:
Իրական եկամուտների և հայտարարագրերում ներկայացված տվյալների անհամարժեքության ոչ մի դեպքի մասին կառավարությունը երբևէ չբարձրաձայնեց, ոչ մի վարույթ այդպես էլ չհարուցվեց: Այդ տվյալներն իրականում ոչ մեկին պետք չէին և ընդունվում էին ի գիտություն:
Այսօր գործադիրը նույն խանդավառությամբ խոսում է «Հանրային ծառայության մասին» օրենքի հակակոռուպցիոն նշանակության մասին: Կարծես՝ 2006-ին ընդունված օրենքը չի էլ եղել, թեև ակնհայտ է, որ, շահերի բախման բացահայտման իրական ցանկության դեպքում դա էլ բավարար էր արդյունք ունենալու համար:
Ի՞նչն է սկզբունքորեն փոխվում` հիմա այդ հայտարարագրերը դարակներում դարսելու է ոչ թե պետեկամուտների կոմիտեն, այլ էթիկայի հանձնաժողո՞վը, թե՞ այն, որ հիմա դա արվելու է նոր, նույնքան ձևական բնույթ կրող օրենքի համաձայն: