Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության ծրագրին հավանություն է տվել գործադիր մարմինը, ծրագիր կներկայացվի Ազգային ժողով:
«Մինչ այս պահը թուղթը դեռ չի եկել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը` պատասխանելով հարցին` արդյո՞ք խմբակցությունում քննարկել են կառավարության ծրագիրը:
Պատգամավորից փորձեցինք ճշտել` ինչպե՞ս է տրամադրված նրանց խմբակցությունը, արդյո՞ք որպես ընդդիմադիր ուժ դեմ կքվեարկեն: Բոստանջյանը պատասխանեց, որ դեմ քվեարկելը ինքնանպատակ չպետք է լինի: «5 տարով պատգամավոր ենք ընտրվել, եթե անուններս ընդդիմադիր է, ուրեմն մենք ամեն ինչին պետք է դե՞մ լինենք»,- ասաց նա, ապա հավելեց. «Մեկ էլ տեսար լավ, խոստումնալից ծրագիր եղավ` թվերով հագեցված: Անշնորհակալ գործ կլինի դեմ քվեարկելը»:
Ըստ Բոստանջյանի` խմբակցությունը դեռևս չի ձևավորել իր ամբողջական մոտեցումը, և ինքը հայտնում է իր սուբյեկտիվ կարծիքը: Նա նշեց նաև, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում պարզ կլինի ամեն բան:
Բոստանջյանի խոսքով` եթե խմբակցությունը որոշի դեմ քվեարկել կառավարության ծրագրին, ինքը ևս դեմ կքվեարկի:
Մեր հարցին` եթե նույնիսկ համարի, որ ծրագիրը հավակնոտ է, դարձյա՞լ դեմ կքվեարկի, նա արձագանքեց. «Եթե որոշի, ես ի՞նչ պետք է անեմ: Ես ոչ թե իմ կարծիքին դեմ կգնամ, այլ քաղաքական խմբակցությունն իր կարծիքը կհայտնի, կոլեգիալ որոշում կկայացնի, և կուսակցականներն էլ պետք է առաջնորդվեն այդ կոլեգիալ որոշմամբ: Ես գուցե մեկ հարցի վերաբերյալ ունենամ իմ մոտեցումը, բայց դա իրականության հետ կապ չունենա»: