Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մայիսի 15-ի միջադեպը, երբ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եսայի քահանայի եւ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչների միջեւ բախում էր տեղի ունեցել, պարզվում է` առաջին դեպքը չէ:
Իջեւան քաղաքում Ծաղկազարդի օրը աղանդի հետեւորդների եւ Իջեւանի հոգեւոր հովվության ու քաղաքի Սբ Ներսես Շնորհալի եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանի միջեւ բախում է տեղի ունեցել:
«Նրանք Իջեւանում քարոզչություն էին իրականացնում. այդ թվում՝ մեր տուն բերեցին հրավիրատոմս, որի վրա նշված չէր, թե ովքեր են: Նկարի բովանդակությունից հասկացա` խոսքը եհովականների մասին է: Որոշեցի գնալ եւ տեսնել, թե ինչ է: Իրենց հավաքին ներս մտա եւ, քանի որ կային նորեկներ, որոշեցի դարձի բերել նրանց: Հայտարարեցի, որ դա աղանդ ա...»,- «Երկիր»-ին հայտնեց Տեր Սիմեոնը:
Քահանայի հետ վեճի են բռնվում, ապա 4 եհովականներ` իրենց առաջնորդ Սիրակի գլխավորությամբ, բռնություն են կիրառում, հետո էլ դիմում են դատարան` թե քահանան ներխուժել է իրենց տարածք եւ խանգարել աշխատանքը: Գործն այժմ փակված է` անհիմն բողոք լինելու պատճառով:
Իջեւանում, ըստ հոգեւոր հովվի, բացի Եհովայի վկաներից, կան նաեւ հիսունականներ եւ ադվենտիստներ: Վերջիններս քողարկված քարոզչություն են իրականացնում` սեմինարի տեսքով:
Թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում եկեղեցին՝ հոգեւոր հովիվը պատասխանեց. «Մենք ուրիշ ի՞նչ կարող ենք անել, բացի նախազգուշացնելուց, քարոզելուց, բացատրելուց: Միջամտելու իրավունք չունենք, ոչ էլ կարիքը կա: Պարզապես եկեղեցին իր քարոզչությամբ խոսքով կարող է թուլացնել եւ կասեցնել»:
Այն, որ աղանդավորներն իրենց հավաքներին արդեն հրավիրում են հոգեւորականներին, սա, հաստատ, եկեղեցու աշխատանքների մասին լավ բան չի ասում: