|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ոչ ոք չի կարող ասել, թե Հայաստանն ինչու դեսպանատուն ունի այսինչ երկրում եւ չունի այնինչում: Արտգործնախարարության մեր աղբյուրներն ասում են, որ դեսպանատներ բացել-փակելու հարցը լուծվում է սուբյեկտիվ հիմքերով. ինչ-որ քաղաքական դեմքի հարկավոր է հեռացնել երկրից, բայց առանց նեղացնելու, մեկ ուրիշին պետք է հատուկ կարգավիճակ ստանալ տվյալ երկրում, որ բիզնես ծավալի, մյուսը կապեր ունի եւ կարող է դեսպանատան շենքի հարց լուծել կոնկրետ երկրում եւ այլն:
Մեր տեղեկություններով` այժմ պատրաստվում են ՀՀ դեսպանատուն բացել Դանիայում, որտեղ մենք շատ փոքր համայնք ունենք եւ գրեթե ոչ մի միջպետական առնչություն: Բանն այն է, որ մեծահարուստ մեկը կարող է այս երկրում շենքի հարց լուծել եւ շատ է ուզում դեսպան կարգվել: Ոմն Հրաչ Աղաջանյան, ով ապրում եւ աշխատում է Ռուսաստանում եւ ինչ-որ ռուսական բուհի շրջանավարտ է, որոշել է դիվանագիտական աշխատանքի անցնել: Ասում են` նրա ցանկությունն այնքան էլ անհիմն չէ. նրան անձամբ Հովիկ Աբրահամյանն է հովանավորում: