Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համացանցում երեկվանից տեղեկություն է տարածվել, որ Ուկրաինայի Լվով քաղաքում ընթացող քունկ-ֆուի Եվրոպայի առաջնության ժամանակ ադրբեջանցի մարզիկները հարձակվել են Հայաստանի պատվիրակության անդամների վրա: Միջադեպի կապակցությամբ Yerkir.am-ը զրուցեց ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Հարությունյանի հետ:
«Լվով քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում առաջին մենամարտում Աշոտ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցուն: Ադրբեջանական կողմը բողոքել է, սակայն մրցավարական կազմը հաստատել է մեր մարզիկի հաղթանակը: Երկրորդ մենամարտում արցախցի Դավիթ Պետրոսյանը եւս մրցել է ադրբեջանցու հետ: Մենամարտի վերջին պահին, երբ Դավիթի հաղթանակն ակնհայտ էր, Ադրբեջանի պատվիրակությունը սկսում է պրովոկացիայի գնալ. հայհոյանքներ են տեղում մեր մարզիկների հասցեին եւ մտնում ռինգ, հարձակվում մեր մարզիկի վրա, որից հետո Դավիթի մարզիչն է փորձում հանգստացնել նրանց, սակայն կրքերն ավելի են թեժանում, եւ ադրբեջանցիներն սկսում են մահակներով հարձակվել մեր հավաքականի անդամների վրա: Այնուամենայնիվ, չնայած Ադրբեջանի պատվիրակությունն ավելի մեծ էր, մեր տղաները կարողացել են արժանի պատասխան տալ: Բարեբախտաբար, տուժածներ չկան»,- պատմեց ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Հարությունյանը:
Նշենք, որ միջադեպից հետո, ըստ լուրերի, ադրբեջանական թիմը նկատողություն է ստացել ու որակազրկվել: