Փոխարժեքներ
09 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.85 |
EUR | ⚊ | € 408.8 |
RUB | ⚊ | ₽ 3.8762 |
GBP | ⚊ | £ 487.25 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մաքսանենգության մեղադրանքով ձերբակալել են ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյով) մերձավոր անձանցից մեկին` Արմեն Սարգսյանին: Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապայանը երեկ բավարարել է ՀՀ ԱԱԾ-ի` Արմեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:
«Գայդ» մականունով հայտնի Արմեն Սարգսյանը Լեւոն Սարգսյանի թիկնազորից է: 2008-ի սեպտեմբերի 21-ին Երեւանի Խանջյան փողոցում «Օդնոկլասնիկ» սրճարանում Անդրանիկ Բաբայանին ծեծելով սպանելու գործով նա դատապարտվել էր կես տարվա ազատազրկման: Բաբայանին հանցագործները շփոթել էին Հայաստանի Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի նախկին ղեկավար Արթուր Սահակյանի հետ: Վերջինս այժմ բնակվում է ԱՄՆ-ում: Հեռանալուց առաջ Սահակյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում հայտարարել էր, որ «սպանության հեղինակը ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանն է` իր բանդայի հետ»: