կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-24 11:29
Առանց Կատեգորիա

ԺԱՄԱՆԱԿ. Կազակներն ընդդեմ հայերի

ԺԱՄԱՆԱԿ. Կազակներն ընդդեմ հայերի

Սվերդլովսկում տեղի կազակները վրդովված են Արտյոմովսկ քաղաքում տեղի ունեցած ձերբակալություններով:

 

Հիշեցնենք, որ ոստիկանությունը վնասազերծել էր մի քանի տասնյակ մարդկանց, որոնք կացիններով, մահակներով, երկաթե ձողերով հավաքվել էին Արտյոմովսկի շրջաններից մեկում: Հետագայում պարզվել էր, որ նրանք ժամանակին միմյանց հետ հակամարտող սլավոնական խմբավորումներ էին, որոնք հավաքվել էին այստեղ միավորվելու եւ քաղաքում գերակայություն ունեցող հայկական խմբավորումների դեմ պայքարելու համար: Ձերբակալվածների մեջ են եղել նաեւ մի քանի կազակներ, որոնք հայտարարել են, թե այստեղ են եկել քաղաքի խնդիրները քննարկելու համար:

 

Օրենբուրգի մարզի զինվորական կազակական կազմակերպության ատամանը հանդես է եկել ի պաշտպանություն ձերբակալվածների: Նրան են միացել նաեւ մի շարք այլ տարածքային կազակական ղեկավարներ: Այս իրադարձություններից հետո Ուրալի կազակական կազմակերպությունները որոշել են արտակարգ հավաք կազմակերպել սեպտեմբերի 25-ին: