|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Քոչարյան ընտանիքի ցանկությունը թերթին ֆինանսական վնաս հասցնելն է: «Նրանք թերթում հրապարակվածը համարում են զրպարտություն, սակայն եթե մոտենանք իրավաբանականի մասնագիտություն ունեցող ուսանողի եւ հարցնենք, թե, արդյո՞ք, սեփականության մասին հրապարակումները զրպարտանք են, վերջինս հարյուր տոկոսով կասի` ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը՝ «Բելլա Քոչարյանը եւ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի» հայցի վերաբերյալ:
Խմբագիրն առաջարկեց բոլոր ԶԼՄ-ներին իրար գլխի հավաքվել եւ, անկախ քաղաքական հայացքներից,մեկ ճակատով պայքարել զրպարտանքի եւ վիրավորանքի մասին հոդվածը փոփոխելու համար:
«Ժամանակ»-ի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն էլ նշեց, որ դատավորը դատավարության ընթացքում շատ է հուշում հայցվոր կողմին, թե ինչ անել: Ուշագրավ է Քոչարյանների պահանջը՝ 2 միլիոն դրամ զրպարտության, 1 միլիոն վիրավորանքի եւ 3 միլիոն դատավարության ծախսերի համար:
Ի դեպ, օրաթերթի դեմ ներկայումս 3 դատավարություն է ընթանում՝ Քոչարյանների, Թաթուլ Մանասերյանի եւ «Գլենդել Հիլզի» հայցերով: