Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 15 տարի առաջ - 2011-05-05 22:47
Առանց Կատեգորիա

168 ԺԱՄ. Երկխոսության գերիները

168 ԺԱՄ. Երկխոսության գերիները

Վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ քննարկումներում, հատկապես` Հայ ազգային կոնգրեսի ու իշխանությունների երկխոսության թեմայի շրջանակներում հաճախ է խոսվում արտաքին ուժերի դերակատարության մասին:

Վերլուծությունների, կարծիքների մեծ մասը հանգում է նրան, որ ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ երկխոսությունը միջնորդավորված է ԱՄՆ-ի, մասնավորապես` Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի կողմից: Որքանով են այդ գնահատականները եւ տեղեկությունները համապատասխանում իրականությանը, դժվար է ասել, թեեւ պաշտոնապես ե'ւ ԱՄՆ դեսպանատունը, ե'ւ ՀԱԿ-ը, ե'ւ իշխանությունները տարբեր գործիչների շուրթերով հերքում են դա:

Զարմանալին այն է, որ այդ, ըստ էության, մեղադրական գնահատականները (հիմնականում` ռուսամետ կամ ռուսական ազդեցության տակ գտնվող գործիչների ու լրատվամիջոցների կողմից) հնչում են գրեթե այն նույն շրջանակներից, որոնք մինչեւ վերջերս ամերիկացիներին մեղադրում էին Հայաստանում հեղափոխություն կազմակերպելու մեջ:

Հիմա ստացվում է, որ ընդամենը երկու ամիս առաջ Հայաստանում հեղափոխություն նախաձեռնողներն ամեն ինչ անում են հնարավոր հեղափոխությունը կանխելու համար: Ավելին, հետաքրքիր է, սակայն, այն, որ իրականում Հայաստանի ե'ւ իշխանությունները, ե'ւ ՀԱԿ-ը իրենց էությամբ ռուսամետ (ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր- Պետրոսյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի համար կարեւորագույն խնդիրների լուծման բանալին գտնվում է Ռուսաստանում) կամ ոչ ժողովրդավարական ուժեր են, որոնց «երկխոսությունը», փաստորեն, կազմակերպում են ամերիկացիները: