Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ցավալի է, բայց փաստ, որ Ստեփանակերտում անցկացված` Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 20-ամյակի հոբելյանական միջոցառումներին մասնակցում էին երկու հայկական պետությունների նախկին ու ներկա բոլոր նախագահները, բացառությամբ՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի:
Արդյո՞ք նա չի ցանկացել լինել մյուսների կողքին, թե՞ նրան պարզապես չեն հրավիրել. կարևոր չէ: Էական է մեկ բան, որ համազգային նշանակություն ունցող նման հոբելյանին անգամ հնարավոր չի դառնում գոնե ժամանակավորապես, հանուն համազգային նվիրումների, արժեքների, գոնե մեկ-երկու ժամով ձերբազատվել երկրորդական` քաղաքական, անձնական գործոնների ինքնակամ գերին լինելուց:
Քաղաքական մշակույթը, պետական գործիչների հարաբերությունների քաղաքակրթումը միայն լոզունգներով չի ձևավորվում` չնայած մինչև հիմա եղել ենք բացառապես դրա ականատեսը: Այն արմատավորվում է օրինակների, կոնկրետ, առարկայական դրսևորումների միջոցով, որ հատուկ է նման բարդույթներից զերծ, լայնախոհ ու իրապես պետական մտածողություն ունեցող անհատականություններին: Մի որակ, որի պակասը թե՛ հասարակական և թե՛ քաղաքական հարաբերություններն այսօր ճղճիմության ու կենցաղայնության մակարդակի է հասցրել, և անհանդուրժողականությանը տուրք տալը վերածվել է ինքնադրսևորման ու ինքնահաստատման ամենադյուրին միջոցի: