|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Արդեն մի քանի օր է` դատական համակարգում իրարանցում է տիրում, քանի որ դատախազության աշխատակիցների մի խումբ` հիմնականում զինվորական դատախազությունից, ՀՀ դատական դեպարտամենտում ինչ-որ գործեր է ուսումնասիրում:
Մեր տեղեկություններով` դատական համակարգում խիստ մտահոգված են դատախազության աշխատակիցների` դատական համակարգով հետաքրքրվելու փաստով, քանի որ մասնավոր զրույցներում նշում են, որ Սերժ Սարգսյանը իրավապահների վրա պլան է դրել 10 դատավոր կալանավորել:
Զինվորական դատախազության աշխատակիցների այցելությունն իրավիճակն ավելի է լրջացնում, քանի որ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը համարվում է Սերժ Սարգսյանի վստահելի մարդկանցից մեկը: Ներկայումս դատավորները եւ դատական համակարգում նրանց մերձավորները փորձում են հասկանալ, թե Սերժ Սարգսյանի իջեցված պլանն ապահովելու համար ովքեր են դառնալու քավուզյան նոխազ: