|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր` ժամը 14:46-ի սահմաններում, Քաջարան քաղաքում` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մեխանիկական արտադրամասին կից տարածքում տեղի է ունեցել պայթյուն: Րոպեներ անց դեպքի վայր է ժամանել Քաջարան քաղաքի հրշեջ փրկարար ջոկատի մեկ հաշվարկ:
Նախնական տվյալներով` կոմբինատի տարածքում գազիֆիկացման աշխատանքներ իրականացնելիս` եռակցման ժամանակ, դեռ չպարզված հանգամանքներում պայթել է թթվածնի բալոն, ինչի հետեւանքով տեղում մահացել է Կապան քաղաքի բնակիչ Իսահակ Մայիլյանը (ծնվ. 1984թ.), իսկ Զորի Բաբայանը, Էրիկ Գասպարյանը եւ Տիգրան Շահբազյանը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Կապանի քաղաքային հիվանդանոց:
«Երկիր»-ի հետ զրույցում Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը հաստատեց լուրը եւ հայտնեց, որ տուժածները ոչ թե պղնձամոլիբդենային կոմբինատի, այլ տարածքում գազիֆիկացման աշխատանքներ իրականացնող «Վահրամ եւ Նորայր» ՍՊԸ-ի աշխատակիցներ են:
Քաղաքապետը հայտնեց, որ պայթյունի պատճառների մասին դեռ տեղեկություններ չունի, նաեւ նշեց, որ բժիշկները Տ.Շահբազյանի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ Զ.Բաբայանինը եւ Է. Գասպարյանինը` բավարար: