|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.48 |
| EUR | ⚊ | € 440.95 |
| RUB | ⚊ | ₽ 4.9443 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են ավարտել և բարելավել «Հյուսիս-Հարավ» միջանցքի Նորդուզ-Վարզաքան և Թավրիզ ճանապարհահատվածը, հայտնում է ISNA-ն։
«Երբ Հայաստանն իր տարածքում կատարի անհրաժեշտ աշխատանքներ, իսկ Իրանը ավարտի աշխատանքները Վարզաքանում և Թավրիզում, «Հյուսիս-Հարավ» միջանցքը գործնականում կզարգանա։ Դա շատ կարևոր է երկու երկրների համար։ Այս երթուղին կարող է ապահովել զգալի ծավալի բեռների փոխադրում։ Այս երթուղու առանձնահատկություններից մեկն էլ փոխադրումների ժամանակի կրճատումն է»,- ասել է իրանցի նախարարը։
Նախարարները պայմանավորվել են համագործակցել նաև ճանապարհների, թունելների, բնակելի շենքերի և այլ ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ․ բացի այդ, որոշվել է, որ 2023 թվականի գարնանը իրանական ընկերությունները կսկսեն Քաջարանում 7,2 կմ երկարությամբ թունելի կառուցումը։