Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ապրիլի 24-ին Պրահայի Սուրբ Յիլիի եկեղեցում մատուցվել է Սուրբ Զատիկի պատարագ, իսկ եկեղեցու հարեւանությամբ գտնվող GH Art Gallery ցուցասրահում բացվել է հայ եւ այլազգի նկարիչների ցուցահանդես։ Նույն օրը Պրահայի քաղաքային գրադարանի մեծ դահլիճում տեղի է ունեցել Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման երեկո, որը կազմակերպել էին Հայ Առաքելական եկեղեցին եւ Չեխիայի հայկական համայնքը։ Ելույթներով հանդես են եկել Չեխիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Չեխիայում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիթ Ղուկասյանը, այլք։
Այնուհետեւ ներկաները դիտել են Արտյոմ Երկանյանի «Թոռների պատասխանը» վավերագրական ֆիլմը։ Երեկոն եզրափակվել է «Մուզիկա պոետիկա» չեխական երգչախմբի, ջութակահարներ Աննա Համբարձումյանի եւ Արմեն Սարգսյանի, պատանի դաշնակահար Սոնա Քոլոյանի եւ երգչուհի Վարինե Մկրտչյանի կատարումներով:
Պրահայից «Երկիր»-ին հայտնեցին, որ Պրահայի Սուրբ Հոգու եկեղեցում տեղի է ունեցել ժամերգություն, որից հետո «Ուրարտու» հայ-չեխական ընկերությունը Խաչքար հուշարձանի մոտ կազմակերպել է «Հանուն խաղաղության» միջոցառումը: «Հայկական տուն» հասարակական կազմակերպությունն էլ սոցիալական ցանցերում կազմակերպվել է երկխոսություն չեխ հասարակության հետ, այն կշարունակվի 10 օր. կխոսեն Հայոց ցեղասպանության մասին: