|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը նշանակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի խորհրդական:
Ինչպես հաղորդում է BBC-ն, զուգահեռ այս պաշտոնին Բրաունը շարունակելու է բրիտանական խորհրդարանի անդամ լինել:
Համաշխարհային տնտեսական ֆորումը հայտնի է նրանով, որ ամեն տարի գագաթաժողով է կազմակերպում շվեյցարական Դավոսում:
Վերջին շրջանում մամուլում քննարկվում էր այն հարցը, թե հնարավոր է, որ Բրաունը նշանակվի Միջազգային արժույթի հիմնադրամի ղեկավարի պաշտոնում, սակայն դրան դեմ է եղել Բրիտանիայի կառավարության ներկայիս ղեկավար Դեյվիդ Քեմերոնը:
Բրաունի աշխատանքը Համաշխարհային տնտեսական ֆորումում չի վարձատրվելու: