Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեր երկրում, կարծես, ուրվագծվում են մամուլի հետ աշխատանքի երեք հիմնական ուղղություններ:
Վերջին շրջանում շատ խոսվեց թերթերի դեմ հարուցված դատական հայցերի, ազատ խոսքի սահմանափակման փորձերի մասին: Այս ձևով նպատակին հասնելու համար փորձ է արվում գործարկել պետական պատժիչ ամբողջ համակարգը և այսօր ամենագործուն միջոցներից մեկը՝ ֆինանսական մահակը:
Մյուս դեպքերում` հասարակության շրջանում սուր դժգոհություն հարուցող հարցերի վերաբերյալ մամուլի հրապարակումները հանգեցնում են պետական մարմինների ու պաշտոնյաների ոչ համարժեք պատասխաններին, անգործությանը, միայն ամիսներ անց կիսատ-պռատ քայլերի ձեռնարկմանը կամ դրանց իմիտացիային, ինչպես նաև տարբեր ծանոթ-բարեկամների մեջ գցելով հարցը կոծկելու փորձերին: Իր բազկաթոռում նստած, իր կյանքից գոհ, կուշտ ու ծույլ չինովնիկին միայն վերևից հանձնարարականը կարող է ստիպել տեղից շարժվել և կատարել իր անմիջական պարտականությունները:
Սակայն ուրախությամբ պետք է արձանագրենք մեկ այլ իրողություն եւս. պետական եւ մասնավոր շատ կառույցներ անհամեմատ ուշադիր են սկսել վերաբերվել մամուլի հրապարակումներին եւ թերթերի էջերում խնդիրը բարձրացվելուց կարճ ժամանակ անց որոշակի քայլեր են ձեռնարկում դրանք լուծելու ուղղությամբ: Սա ողջ քաղաքակիրթ աշխարհում ընդունված հարաբերությունների ձև է առաջին երեք և չորրորդ իշխանությունների միջև:
Իհարկե, մեզ համար ամենանախընտրելի տարբերակը կլիներ, եթե խնդիրներն իրենց լուծումը ստանային առաջանալուց անմիջապես հետո: Մենք էլ այդ դեպքում ուրախությամբ կգրեինք թիթեռների և ծաղիկների մասին: Բայց դրանից, ցավոք, դեռ շատ հեռու ենք: