կարևոր
5119 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-20 16:34
Քաղաքական

Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել ֆիզիկապես և հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը․ Րաֆֆի Ասլանյան

Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել ֆիզիկապես և հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել է, երեկվա՝ «արձանագրություն» կոչվող, միջազգային իրավունքում հայտնի դելիմիտացիայի հետ ոչ մի կապ չունեցող փաստաթղթով 4 գյուղերի տարածքները, առանց որևէ իրական երաշխիքի, թշնամուն հանձնելուց և ըստ այդմ՝ պաշտպանության շղթան նաև հյուսիս-արևելյան սահմանում կոտրելուց, հակառակորդին խորը թիկունք թողնելուց հետո Հայաստանն այլևս զինված ուժեր պահելու կարիք չի ունենալու, քանի որ դառնալու է բացարձակ անպաշտպանունակ երկիր։ Հետևաբար բանակը պետության համար ընդամենը լինելու է ավելորդ ծախս, ինչ-որ փիսիկ գեներալներ կամ գնդապետներ բուծելու մի կենտրոն, իսկ թեկուզ հարաբերականորեն անվտանգ հայրենիքի մասին պարզապես երազելու ենք. թշնամին ինչ ցանկանա, երբ ցանկանա, վերցնելու է…։

Ասածս այն է, որ պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել աթոռի, րոպեական հաճույքների համար ֆիզիկապես և հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը։

Ինքս լինելու եմ դրսում, ինչպես միշտ, մասնակցելու եմ ընդդիմադիր բոլոր հավաքներին, այս անհայրենիքների կործանարար  գործողություններին իրապես ընդդիմացող ոչ մի հայի չեմ պարսավելու, չեմ վարկաբեկելու՝ անկախ նրա վարքագծից, ինքս իմ բաժինն եմ կանգնելու փողոցում։ Կխնդրեմ շարժվել նույն կերպ, հանուն հայրենիքի՝ անձնական շահը, միմյանց միջև հակասություններն ու նախկինից եկած հաշիվները մի կողմ թողնել։

Բավարար է, որպեսզի 100-150 հազար մարդ իր ընդվզման ձայնը բարձրացնի …, ու ոչ միայն համացանցում, մինչդեռ սթափ մտածողները շատ ավելին են»։