Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մեզ հասած տեղեկություններով` այսօր առավոտյան նախագահականում հանդիպելու են Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այս հանդիպման ժամանակ էլ թերեւս կհստակեցվեն կադրային հնարավոր փոփոխությունները ու կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալ-չգալու հարցը: Նշենք, որ երեկ համառ լուրեր էին պտտվում, թե ԲՀԿ-ն դուրս է գալիս կոալիցիայից, սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցությունում այդ լուրերը հերքեցին: Կան նաեւ տեղեկություններ, որ ԲՀԿ-ն նահանջել է կոալիցիան լքելու իր որոշումից: Նշենք, որ այսօր Մարզահամերգային համալիրում կայանալու է ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառումը, որին ԲՀԿ-ից հրավիրված է երեք հոգի, այդ թվում` Գագիկ Ծառուկյանը: Կգնա՞ Ծառուկյանը ՀՀԿ միջոցառմանը, թե՝ ոչ, չհաջողվեց պարզել: Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ անհասանելի էր:
Ի դեպ, այս անգամ ճոխ ֆուրշետ չի լինելու, ինչպես եղավ ՀՀԿ վերջին համագումարի ժամանակ: Համագումարից հետո ՀՀԿ վերնախավը հրավիրված է ՀՀԿ-ական պատգամավոր Արեգ Ղուկասյանի տղայի հարսանիքին: Ստացնում է` հարսանիքի հաշվին ՀՀԿ-ն կխնայի ֆուրշետի գումարը: