Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցումների արդյունքում որոշ մանրածախ առևտրի կետերում հայտնաբերվել են տարբեր ընկերությունների արտադրության մսամթերքի տեսակներ, որոնք շուկա են հանվել օրենքի խախտումներով: Մասնավորապես` «Բարի սամարացի» ընկերության կողմից արտադրվող «Մոսկովսկայա» տեսակի ապխտած երշիկների փաթեթավորման վրա բացակայում են արտադրության տարեթիվը, ամիսը, օրը:
Նույն կերպ իրենց արտադրատեսակները շուկա են հանել «Գեղարդ մսամթերքի կոմբինատը» («Սերվելատ»), «Մարիլա» ընկերությունը («Սերվելատ»), «Աթենք» ընկերությունը («Բրաունշվեյգսկայա»), «Երեմկա» ընկերությունը («Զերնիստայա»), «Գամջալյան եղբայրները» («Կոնյաչնայա»), «Էրեբունի աստղ» ընկերությունը («Կոնյաչնայա»), «Ջրվեժի մսամթերքի կոմբինատը» («Կոնյաչյնայա»), «Ա. Բիլյան» ընկերությունը («Սերվելատ»), «Մուշը» («Կրակովսկայա») և «Արարատ» արտադրական կոոպերատիվը («Կոնյաչնայա»):
Վերոնշյալ ընկերությունների կողմից ոչ պատշաճ մակնշումը օրենքի խախտում է: Այն կարող է ապակողմնորոշել սպառողին: Տնտեսվարողի կողմից նման վարքագիծը, որը կարող է մոլորեցնել հասարակությանը, համարվում է անբարեխիղճ մրցակցություն: Տվյալ դեպքում մոլորեցում է համարվում այն, որ վերը նշված ընկերությունների կողմից արտադրված երշիկների փաթեթավորման վրա բացակայում է արտադրության տարեթիվը, ամիսը և օրը:
Հանձնաժողովն այսօր որոշել է անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար այդ ընկերություններին տուգանել 500-հազարական դրամի չափով, որն այս դեպքում օրենքով սահմանված առավելագույն պատժաչափն է: Բացի այդ, հանձնաժողովի որոշմամբ, տուգանված ընկերությունները պարտավոր են 5-օրյա ժամկետում նշված արտադրատեսակները հանել շրջանառությունից և հետագայում բացառել օրենքի խախտումը:
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրությունների արդյունքները կտրամադրի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը: