|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Անգլիական «Լիվերպուլ»-ը տուգանել է Լուիս Սուարեսին Բրանոսլավ Իվանովիչի ձեռքը կծելու համար:
Դեպքը տեղի է ունեցել անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի` «Չելսիի» հետ հանդիպման ժամանակ (2:2): «Լիվերպուլ»-ի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կծել է լոնդոնցիների պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի ձեռքը:
Ուրուգվայցին հրապարակավ ներողություն է խնդրել Իվանովիչից: Ինչ վերաբերում է տուգանքին, Սուարեսն իր Twitter-ում գրել է. «Իմ անընդունելի պահվածքի համար ակումբը ինձ տուգանել է: Ես խնդրել եմ այդ գումարը փոխանցել «Հիլլսբորո»-ում տուժածների ընտանիքին»:
(1989թ-ին Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ («Լիվերպուլ»- «Նոթինհեմ Ֆորեսթ») մարզադաշտում տեղի ունեցած հրմշտոցներից զոհվել է 96 երկրպագու):
Բացի այդ` Լուիս Սուարեսը դարձել է այդ օրվա հանդիպման հերոսը. հավասարեցնելով խաղի հաշիվը` կարողացել է օգնել իր թիմին խուսափել պարտությունից: