|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
Մարտի 13-ին Անկարայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Մ.Յու.Գալուզինը խորհրդակցություններ է անցկացրել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Բ.Աքչապարի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Քննարկվել է ուկրաինական ճգնաժամի թեման, այդ թվում՝ դրա քաղաքական և դիվանագիտական կարգավորման հեռանկարները։ Ռուսական կողմից այս համատեքստում մատնանշվել է ԱՄՆ գլխավորությամբ հավաքական Արևմուտքի կողմից Կիևի ռեժիմին զենք մատակարարելը դադարեցնելու, Ուկրաինայի ղեկավարության՝ Ռուսաստանի հետ բանակցությունների արգելքը վերացնելու, ինչպես նաև աշխարհաքաղաքական նոր իրողություններին Կիևի սթափ ընկալման անհրաժեշտությունըում»,-նշել են ԱԳՆ-ում։
Կողմերը համեմատել են իրենց տեսակետները Անդրկովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը և դրա խթանումը, առաջին հերթին, տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում։
Գնահատականներ են տրվել Կենտրոնական Ասիայի երկրների հետ փոխգործակցության վերաբերյալ։ Ռուսական պատվիրակությունը նշել է տարածաշրջանի պետությունների հետ գործընկերության բարձր դինամիկան։
Շոշափվել են ռուս-թուրքական օրակարգի որոշ ասպեկտներ՝ Մոսկվայի և Անկարայի միջև համագործակցության խորացման և կառուցողական երկխոսության հետագա համատեղ քայլերի տեսանկյունից։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։