Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու ամիս առաջ էր, երբ դեռ ոգեւորված ձեռնամուխ էինք եղել 16-ամյա երաժիշտ Կարեն Սաֆարյանի բուժման համար գումար հավաքելուն:
Արդեն տեքստն անգիր եմ արել. «2010 թ. մարտ ամսին «Նոր անուններ» հիմնադրամի մասնակիցների կազմում համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում, Մոնակոյում: Նա ելույթ է ունեցել 11 համերգում` տառապելով բարձր ջերմությունից, իսկ վերադառնալուն պես բժիշկները նրա մոտ հայտնաբերել են լեյկեմիա»:
Տղայի բուժման համար շատերն ինչ-որ քանակի գումար փոխանցեցին, նույնիսկ վերջինիս ընկերները համերգ տվեցին եւ ստացված ողջ հասույթը Կարենի բուժմանը տրամադրեցին:
Կայքում հայտարարությունը տեղադրելուց օրեր անց կրկին կապվեցի Կարենի հարազատների հետ` տղայի վիճակի մասին տեղեկություն իմանալու համար: Վերջիններս ասացին, որ վիճակն ավելի է վատացել:
Օրեր անց նորից հավաքեցի Կարենի հարազատներից մեկը համարը, սակայն անմիջապես անջատեցի. տարօրինակ զգացողություն ունեի. վախենում էի լսել... Վախեցա... ու էլ չզանգեցի:
Ու ջայլամի նման որոշեցի այլեւս չզանգել նրանց. բա որ արդեն լավ լինի՞` կռվում էի ինձ հետ, բայց վախս հաղթեց:
Երեկ զբոսնում էի Աբովյան փողոցով ու աչքս ընկավ մի պաստառի. համերգ նվիրված Կարեն Սաֆարյանի հիշատակին. այդ անտանելի «հիշատակին» բառն ամեն ինչ փչացրեց:
Կարծում էի` հրեշտակները չեն մահանում...
Կ. Հ.