|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
2007 թվականի փետրվարի 16-ին Ադրբեջանում Իսրայելի դեսպան Արթուր Լենկը հանդիպել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսիի հետ եւ քննարկել Դավոսի տնտեսական ֆորումի ընթացքում Իսրայելի արտգործնախարար Ցիպի Լիվնիի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման մանրամասները. հայտնի է դարձել Wikileaks-ի գաղտնազերծած փաստաթղթերից:
Լենկը Դերսիին տեղեկացրել է, որ Իսրայելը եւ Ադրբեջանը ստորագրել են անվտանգության ոլորտին վերաբերող 2 գաղտնի փաստաթղթեր, սակայն չի պատմել դրանց բովանդակության մասին:
Իսրայելի դեսպանը նաեւ պատմել է, որ Ալիեւի անձնական խորհրդականը Իսրայելում բուժվելիս հանդիպել է երկրի պաշտպանության նախարարի եւ «Մոսադի» ներկայացուցիչների հետ:
Իսրայելը կարեւորում է նավթի պաշարներ ունեցող Ադրբեջանի հետ դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունները. տեղեկացնում է mignews.com-ը: