|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԱՄՆ-ն դուրս է բերում իր բոլոր զորքերը Սիրիայից։ Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել են պաշտոնյաները։
Ամերիկյան պաշտոնյաները հայտարարել են, որ ԱՄՆ-ն Սիրիայից իր ողջ զորակազմի՝ մոտ 1000 զինծառայողների դուրսբերման գործընթացում է, ինչը վերջ կդնի «Իսլամական պետության» դեմ պայքարում ԱՄՆ-ի տասնամյա ռազմական ներկայությանը:
Որոշումը ներառում է Սիրիայի հյուսիս-արևելքի ռազմավարական հենակետերից, ինչպես նաև Սիրիայի, Հորդանանի և Իրաքի սահմանամերձ շրջաններից զորքերի արդեն իսկ ավարտված դուրսբերումը, հայտնել են մի քանի պաշտոնյաներ:
Սա նոր գլուխ է բացում «Իսլամական պետության» դեմ պատերազմում, որը շարունակվում է առ այսօր: Այս ամենի ֆոնին Թրամփի վարչակազմը ձգտում է ամրապնդել դիվանագիտական հարաբերությունները երկրի նոր առաջնորդների հետ: