|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ի նախընտրական գրասենյակում ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հայտնի Թոռնիկը։
Կուսակցությունից մեզ հայտնեցին, որ Թոռնիկը գրասենյակում հայտնվել է նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանի «օրհնությամբ»։
Իսկ թե ի՞նչ գործառույթներ ունի Թոռնիկը, արդյո՞ք նա գրասենյակում Արայիկ Հարությունյանի «աչք ու ականջն է» և Հարությունյանին պարբերաբար թարմ տեղեկատվություն է հաղորդում անցուդարձի մասին՝ մեր աղբյուրը ժպտաց և չասաց ոչինչ։
Մեզ միայն հայտնեցին, որ ՔՊ-ականները Թոռնիկի ներկայությամբ հիմնականում խուսափում են կարևոր զրույցներից։
Ի դեպ, Թոռնիկին ՔՊ-ում սկսել են անվանել Արայիկի Թոռնիկ։ Մեր զրուցակիցը նշեց նաև, որ Թոռնիկը կուսակցությունում խնդրում է իրեն դիմել Միշա անունով։ Դրանից հետո կուսակիցները նրան սկսել են անվանել Արայիկի Միշիկ։