Երգիչ-երգահան, զոհված ազատամարտիկի հայր Դավիթ Ամալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սիրելի նախ Հայրենակիցնե՜ր, Գաղափարակիցնե՜ր, Համախոհնե՜ր, Չթուրքե՜ր, Չդավաճաննե՜ր, մի խոսքով ՀԱՅԵ՜Ր….
Խնդրանք, աղաչանք…
Խնդրում եմ գոնե էս նախընտրական շրջանում ընդդիմություն կոչվող դեռ չձևավորված կամ արդեն ձևավորված համակարգը մասնատող նյութեր մի գրեք, կամ մի խոսեք։ Բոլորս էլ հասկանում ենք, որ իրենց միասնական հանդես չգալը զուտ նախընտրական տեխնիկական խնդիր է, ինչի համար էդ հարցում իրենց մեղադրել պետք չի։
Ուստի խնդրում եմ մենք` ընտրողներս, այսինքն բոլորս լինենք միասնական…
Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ, ո՞ւմ կընտրեմ, կարող եմ հետագայում հրապարակել, կամ՝ ոչ, դա իմ անձնական հարցն ա, ևս մեկ անգամ խնդրում եմ ձեր անձնական բացասական կարծիքները չհրապարակել էս կամ էն անձի, կամ կուսակցության, թե կառուցի մասին…»: