|
Փոխարժեքներ
25 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.29 |
| EUR | ⚊ | € 394.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3698 |
| GBP | ⚊ | £ 470.83 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Լոնդոնի «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը բացասական է վերաբերվում Գարեթ Բեյլին վաճառելու մտքին:
«Եթե մենք սկսենք վաճառել այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսին է Գարեթ Բեյլն է, ապա երբեք չենք դառնա թոփ-ակումբ: Մենք ցանկանում ենք զարգանալ և առաջադիմել, այդ իսկ պատճառով չի կարելի վաճառել թիմի ուժեղագույն ֆուտբոլիստներին: Ուշադրություն դարձրեք «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի» և «Արսենալի» տրանսֆերային քաղաքականությանը: Այս թիմերը միշտ հայտնվում են լավագույն քառյակում», - ասել է Ռեդնապը Sky Sports-ին տված հարցազրույցի ժամանակ: