|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մոնակոյում շարունակվող Amber-ի մրցաշարի 9-րդ մրցափուլից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորող Լևոն Արոնյանի և նրան հաջորդող Մագնուս Կառլսենի միջև միավորների տարբերությունը կես միավոր էր: Իսկ 3-րդ հորիիզոնականում գտնվող Վիշվանաթան Անանդն ու Վասիլի Իվանչուկն առաջատարից հետ էին մնում 3 միավորով:
Այժմ Արոնյանը 18 հնարավորից վաստակել է 13 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում է Մագնուս Կառլսենը, ով ունի 12 միավոր: Վիշվանաթան Անանդը , Ալեքսանդր Գրիշչուկը և Վասիլի Իվանչուկը 9,5 միավորով բաժանում են 3-5-րդ տեղերը:
Նախավերջին մրցափուլում Լևոն Արոնյանը կխաղա բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: Մյուս զույգերը կազմվել են հետևյալ կերպ. Վլադիմիր Կրամնիկ- Վասիլի Իվանչուկ, Սերգեյ Կարյակին - Հիկարի Նակամուրա, Բորիս Գելֆանդ-Անիշ Գիրի,Ալեքսանդր Գրիշչուկ- Մագնուս Կառլսեն, Վիշվանաթան Անանդ- Վուղար Հաշիմով: