|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունը վերջապես գործադիր տնօրեն ունեցավ:
Շուրջ երկու տարի ընկերությունը ղեկավարում էր գործադիր տնօրենի պաշտոնակատարը:
Երեկ Արցախի Հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ տեղեկացրել են, որ հեռուստառադիոընկերության խորհուրդը քննարկել է ընկերության գործադիր տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար հեռուստառադիոընկերության ծրագրերի տնօրեն Արթուր Ներսիսյանի ներկայացրած հայտը եւ որոշում է կայացրել նրան նշանակել գործադիր տնօրեն:
Թե ի՞նչ ծրագիր է ներկայացրել խորհրդին Արթուր Ներսիսյանը, եւ ի՞նչ է փոխվելու հեռուստա- եւ ռադիոեթերում, այդ մասին ոչինչ չասվեց: