կարևոր
5998 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-01 16:59
Հասարակություն

Շիրակի մարզում տեղի ունեցավ ՀՅԴ նորագիրների երդման արարողությունը

Շիրակի մարզում տեղի ունեցավ ՀՅԴ նորագիրների երդման արարողությունը

Այս օրը ոչ միայն հիշարժան, այլև շրջադարձային է ձեր կյանքում: Անդամակցելով ՀՅԴ մեծ ընտանիքին՝ դուք սկսում եք կյանքի նոր ուղի, դժվարին, վայրիվերումներով ու փորձություններով լի ճանապարհ: Համոզված եմ՝ պատվով կանցնեք այն, ինչպես դա անցել են ձեր նախորդները, մեր ազգային մեծ գործիչները, որոնց պետք է ձգտենք նմանվել ամեն օր. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ ՀՅԴ Շուշիի առնձնակի գումարտակի անմահացած հերոս Էդիկ Ղազարյանի շիրիմի առջև հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած երդման արարողության ժամանակ ասաց ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ և նորագրի կնքահայր Մհեր Մելքոնյանը:

ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեության շարքերն այդպիսով շարունակում են համալրվել։ Արարողության մասնակիցներին ողջույնի խոսքեր ուղղեցին և նորագրին բարի գալուստ մաղթեցին նաև ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեի նախագահ Ռազմիկ Պապիկյանը և կոմիտեի անդամ Սևակ Մաթիլյանը:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև ապագա ծրագրերի շուրջ լայն քննարկում: