Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօր լրագրողներին զարմացրեց իր «բացահայտումներով»: Պարզվում է` մարտ ամսին Հայաստանում մսի, ձվի եւ մրգի գների նվազում է նկատվել, սակայն սովորական գնորդի համար այնքան աննշան, որ չի նկատվել:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն էլ կարծիք է հայտնել, որ մեր գնաճը, առաջին հերթին, «վերեւից է գալիս»: Այսինքն` բոլորս պետք է հույսով սպասենք, թե եղանակն ինչ կմատուցի մեզ:
Հայաստանյան գնաճը փորձագետը պայմանավորել է նաեւ միջազգային գների աճով ու երկրում առկա մենաշնորհով: Ըստ նրա` ինչպես անցյալ տարի, այնպես էլ հիմա, տարվա երկրորդ կեսին սպասվում է դեֆլյացիա: Սակայն, եթե տարեկան կտրվածքով նայենք ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած թվերին, տեսնում ենք, որ այս երեք ամսվա սղաճն անցնում է 10 տոկոսը:
Տարածաշրջանում ամենաբարձր սղաճն ունեն Հայաստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը, ընդ որում` հունվարին Հայաստանն առաջին տեղն էր զբաղեցրել ԱՊՀ երկրներում իր սղաճով: Ամենացածր սղաճն ունեն Ուկրաինան, Մոլդովան եւ Ադրբեջանը: Ի դեպ, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, եթե 2008թ. Հայաստանում աղքատության շեմը կազմել է 23 տոկոս, ապա 2010թ.` 34,1 տոկոս: