կարևոր
5626 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-16 17:55
Տնտեսական

Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել նաեւ ռուբլին

Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել նաեւ ռուբլին

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 16-ին, կազմել է 386.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.88 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.85 դրամ (նվազել է 0.34 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 484.14 դրամ (նվազել է 0.13 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.83 դրամ (նվազել է 0.05 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-385 դրամով, վաճառվում է 388-390 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 412-417 դրամով, վաճառվում է 424-428 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.69-4.80 դրամով, վաճառվում է 4.86-5.10 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 385 դրամով, վաճառվում՝ 388 դրամով:

Եվրոն գնվում է 420 դրամով, վաճառվում է 425 դրամով:

Ռուբլին գնվում է 4.70-4.75 դրամով, վաճառվում է 4.85 դրամով: