Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավստրալիա կատարած այցի ժամանակ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Նոր Հարավային Ուելսի խորհրդարան, որտեղ հանդիպել է նահանգային եւ դաշնային խորհրդարանականների հետ. տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խորհրդարանականներ Ջո Հոկիի, Փոլ Ֆլեչերի, Գլադիս Բերեջիկլյանի եւ Ջոնաթան Օ'Դեայի հետ Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի կողմից կազմակերպված հանդիպումները նախարարին հնարավորություն են ընձեռել ներկայացնելու Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ Հայաստանի կառավարության դիրքորոշումները:
«Հայաստանի Հանրապետության կառավարության արտաքին քաղաքականության ամենակարևոր խնդիրներն են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի` որպես անկախ պետության ճանաչման քարոզչությունը»,- հայտարարել է նախարարը: