|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ-ում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե պե՞տք է առաջընթաց ակնկալել Սարգսյան-Ալիև հանդիպումից, ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ եթե այդ հանդիպումը նպաստի, որ սահմանային միջադեպերը կամ դիպուկահարների հեռացման հարցը լուծվի, ուրեմն դա կարելի է համարել առաջընթաց: Բայց, փոխնախարարի խոսքով, դատելով այն հայտարարություններից, որոնք հնչում են Ադրբեջանի կողմից վերջին ժամանակահատվածում, դրա հավանականությունը փոքր է:
«Նպաստել, որ կողմերը գան համաձայնության և այնպես անել, որ եղած զինադադարը չվերաճի ռազմական գործողությունների: Այս երկու գործոններից բխող պետք է դիտարկել համանախագահների հայտարարությունները»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Անդրադառնալով Ստեփանակերտում կայանալիք Սերժ Սարգսյան- Բակո Սահակյան հանդիպման առիթին` նա նշեց, որ հատուկ առիթ չկա. «Սերժ Սարգսյանը հաճախակի է գնում Ստեփանակերտ և հաճախակի է հանդիպում Բակո Սահակյանի հետ, այնպես որ` պետք չէ այստեղ փնտրել հատուկ առիթ»: